Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել Մյունխենում Նիկոլ Փաշինյանի ևս մեկ հանդիպման վերաբերյալ․
«Մյունխենում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Stern Stewart Institute վերլուծական կենտրոնի նախագահ Մարկուս Փերթլի հետ։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների, տնտեսական աճի ապահովման և մակրոտնտեսական կայունության խթանման վերաբերյալ»։