Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, ով առաջադրվել է որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու, մանրամասներ է հայտնել, թե Նիկոլ Փաշինյանի հրահանգով ինչ պրոցեսներ են մինչ այս ընթացել Գյումրիում ու ինչ խմորումներ են եղել՝ հանուն նրա, որ վարկանիշի կտրուկ անկում ունեցող ՔՊ-ին կարողանա իշխանություն ունենալ հանրապետության երկրորդ քաղաքում։
«Որոշ ժամանակ առաջ «ժողովրդավարության բաստիոնի» սիմվոլ Նիկոլ «շուշաթրաշը» որոշեց քաղաքին զրկել ժողովրդի կողմից օրինական քվեով ընտրված քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի ներկայությունից։ Բացի դրանից, իր ուժայիններին հրահանգեց բռնաճնշումներով հասնել նրան, որ ոչ միայն Վարդգես Սամսոնյանը հրաժարական տա, այլև ընդհանուր «Բալասանյան դաշինքը»՝ մոտ 20 հոգի՝ պաշտոնյաներ ու ավագանի, դիմումները գրեն և հեռանան քաղաքապետարանից ու հայտարարեն, որ իրենք հեռանում են նաև քաղաքականությունից։ Հետո, հասկանալով, որ քաղաքում կարող են դժգոհություններ լինել, Նիիկոլն ավելի «խելացի» բան չի մտաածում, քան իր ուժայիններին հրահանգելը՝ կալանավորել, փաստացի պատանդ վերցնել Սամվել Բալասանյանի ամենաանշառ տղերքից փոքրին՝ Խաչոյին։ Այսինքն՝ Խաչոյին պատանդ են վերցնում, որ Նիկոլ Փաշինյանն առաջին պլան բերի այդ պահին անկուսակցական Սարիկ Մինասյանին, ու մանկապարտեզային «փրայմերիզ» միջոցառման արդյունքում նրան ներկայացնի որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար »,- նշել է Ռուբեն Մխիթարյանը՝ ընդգծելով՝ այս ամենից հետո Սարիկ Մինասյանը շատ արագ դարձավ ՔՊ անդամ ու սկսեց ՔՊ-ի որդեգրած գործելաոճին համահունչ՝ մոլորեցնել գյումրեցիներին։
«ՔՊ-ի ԺՊ-ն, այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը, շատ լավ հասկանալով, որ ՔՊ-ն Գյումրիում կատաստրոֆիկ ցածր վարկանիշ ունի, ավելի «խելացի» բան չի մտածել ժողովրդին մանիպուլացնելու համար, քան իր ավագանիներին թաղեթաղ ման տալը, որպեսզի սովորական, միամիտ ժողովրդին սրանք ասեն, իբրև, եթե Գյումրիում ընտրվի ընդդիմադիր քաղաքապետ, «Նիկոլը քաղաքի փողը չի տա», այսինքն իբրև՝ Նիկոլը քաղաքին հասնող դոտացիան՝ բյուջեով հատկացված, չի տալու»,- նշել է Մխիթարյանն ու բացատրել գյումրեցիներին, թե որքանով է այս պնդումն անտրամաբանական։
«Ժողովուրդ ջան, ձեզ խաբում են։ Հայաստանում կան բազմաթիվ քաղաքներ ու համայնքներ, որոնք ունեն ընդդիմադիր քաղաքապետեր ու համայնքապետեր։ Օրինակ՝ Մասիսի քաղաքապետը, Կապանի քաղաքապետը, Գորիսի քաղաքապետը, Աբովյանի քաղաքապետը, Ապարանի քաղաքապետը, ու այդ քաղաքները բյուջեով նախատեսված գումարները ստաբիլ ստանում են, որովհետև այդ փողը Նիկոլն իր հոր տնից չի բերել, դա մեր բոլորի հարկերից գոյացած գումարն է, ու Նիկոլը չի կարող այդ փողը չտալ։ Եթե Նիկոլը կարող է ինչ-որ բան չտալ, ուրեմն թող թուրքին հող չտա»,- ընդգծել է Մխիթարյանը։
Նա կրկին դիմել է գյումրեցիներին՝ հորդորելով չհավատալ կեղծիքներին, իսկ ով շարունակի գալ ու նման պնդումներ անել, պարզապես ճանապարհել՝ նշելով, որ իրենք չեն խաբվի։
Մանրամասները՝ տեսանյութում