Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կրետինիզմ
Եւ այսպես, միացյալ արեւմուտքը, Ուկրաինան մատաղ անելուց հետո, հրապարակավ հայտարարում է, որ այդ երկիրն այլեւս չի կարող մտածել 2014-ի տարածքներին վերադառնալու մասին, Ուկրաինան չի դառնա ո՛չ ՆԱՏՕ-ի եւ ո՛չ էլ ԵՄ անդամ, ու որպես արդեն տրված զենքի փոխհատուցում՝ Ուկրաինայի ընդերքն էլ պիտի տրվի Ամերիկային։
Եւ առաջին պաշտոնյան, որ Թրամփի վարչակազմից թռավ Ուկրաինա՝ ֆինանսների նախարարն էր՝ ուկրաինական հարուստ ընդերքը սեփականաշնորհելու համար։
Արդյունքում, 20 տոկոս գրավված տարածք, մասնատված երկիր, հարյուր հազարավոր զոհեր, 10 միլիոն փախստական, հարյուր հազարավոր վիրավորներ ու խեղված ճակատագրեր եւ խիստ անորոշ ապագա։
Եվրոպական միությունը, որին իր սեփական անվտագության մասին այլեւս միայնակ մտածելու խորհուրդ տվեց Պենտագոնի նոր ղեկավարը, բացի էմոցիոնալ տեքստերից ու համատեղ լացից, որեւէ նոր բան այլեւս չի առաջարկում Ուկրաինային։
Իսկ ահա Թրամփը պնդում է, որ Ռուսաստանը պիտի վերադառնա մեծ յոթնյակ, Հաագայի դատարանով «ռազմական հանցագործ» հռչակված Պուտինին էլ պաշտոնապես հրավիրում է Վաշինգթոն, մինչդեռ որոշ հայկական տուզիկներ Երեւանում նստած՝ Պուտին էին սպասում, որ ձերբակալեն։
Ֆանտաստիկ մի երկիր՝ Ուկրաինան, տեղական ու եվրոջեբկիրներ դրեցին զոհասեղանին եւ հիմա նույնը ծրագրում են անել Հայաստանի հետ։
Եւ ահա այս «պատմական» ֆոնին Հայաստանի խորհրդարանի մի ինչ-որ անձ, անունը չեմ հիշում, Կիեւում հանդիպում է Ուկրաինայի Ռադայի նախագահի հետ եւ շնորհակալություն հայտնում՝ խիզախ քայլերի համար։ Հա, թույն խիզախ քայլ էր ֆանտաստիկ Ուկրաինան կործանելը։
Ու «խիզախների» այս տաբռը ցանկացած գնով փորձում է մոտեցնել ուկրաինական սցենարի կրկնությունը Հայաստանում։
Էն տարբերությամբ, որ Հայաստանի տեղը քարտեզի վրա հազիվ գտնող Ամերիկան ու ԵՄ-ն առավելագույն ռազմական օգնությունը, որ տրամադրելու են Հայաստանին, կծու չիլիով «Lay’s» չիփսն ու ֆրանսիական կրուասանն է լինելու։
«Խիզախների» կաբակի այս ֆոնին, երբ հուզաթաթախ սեղմում են Ռադայի նախահագի ձեռքը, նավսյակի չմոռանանք, որ Ուկրաինայի Ռադայի մի խումբ պատգամավորներ շնորհակալություն են հայտնել Ալիեւին՝ Ռուբեն Վարդանյանին կալանավորելու եւ դատելու համար»։