Ավտոբուսները Գյումրիին է նվիրել Եվրամիությունը՝ կես տարի առաջ, որոնք բնակիչներին ծառայելու փոխարեն վերածվել են անշարժ գույքի. Կարեն Մալխասյան


Ավտոբուսները Գյումրիին է նվիրել Եվրամիությունը՝ կես տարի առաջ, որոնք բնակիչներին ծառայելու փոխարեն վերածվել են անշարժ գույքի. Կարեն Մալխասյան
Փետրվար 14 17:29 2025

Գյումրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը ավտոբուսների լուսանկար է հրապարակել ու գրել, որ դրանք Գյումրի համայնքին է նվիրել Եվրամիությունը՝ կես տարի առաջ, որոնք բնակիչներին ծառայելու փոխարեն վերածվել են անշարժ գույքի։

«Այս խայտառակությունը ոչ միայն վնասում է մեր բնակիչներին, այլ նաև ԵՄ մեր գործընկերների մոտ, մեղմ ասած, անլուրջ տպավորություն է ստեղծվում՝ քաղաքային իշխանությունների անպատասխանատվության պատճառով։ Իսկ ի՞նչ է պետք անել, որպեսզի այս ավտոբուսները ծառայեն համայնքին։ Պարզվում է՝ պետք է ընդամենը մի տող որոշում, որպեսզի համայնքը ավտոբուսներն ընդունի սեփականություն և շահագործի։ Փաստորեն, քաղաքային իշխանությունները օր ու գիշեր շատ ավելի կարևոր գործեր ունեն անելու, քան այս պարզ հարցը լուծելը»։