Նիկոլ Փաշինյանը Մյունխեն մեկնելուց առաջ ՔՊ Նախաձեռնող խմբի նիստին է մասնակցել ու ՔՊ-ականների հետ քննարկել Գյումրու քաղաքապետի ընտրությունների անցկացման հարցը:
Այդ մասին տեսանյութը Փաշինյանը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում։
Նիստին Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանն էլ է ներկա եղել։
Այսօր ԿԸՀ-ն հայտարարություն տարածեց, որ Գյումրիում քաղաքապետի արտահերթ ընտրությունները մարտի 30-ին են նախատեսված։