Մամուլում լուրեր են տարածվում է, թե Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին մի քանի օր առաջ իբրեւ դանակահարել են ԶՊՄԿ-ի գործադուլավորները։ «Նման բան չկա, սուտ է։ Ես աշխատանքի եմ գնում։ Մենք ունենք մամուլի բաժին, կեղծ լուրը տարածող լրատվամիջոցը կարող էր ճշտել լուրի իսկությունը»,-Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Փարամազյանը։ Ներքին գործերի նախարարությունից էլ հերքեցին․ «Մանվել Փարամազյանին դանակահարելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, նման ահազանգ էլ չի եղել»։ Irakanum.am