Խայտառակություն է, ես չեմ պատրաստվում 50 դրամ ավելի վճարել տրանսպորտի համար


Խայտառակություն է, ես չեմ պատրաստվում 50 դրամ ավելի վճարել տրանսպորտի համար
Փետրվար 1 11:50 2025

Երևանում հասարակական, քաղաքական գործիչները բարձրանում են հասարակական  տրանսպորտն ու ուղևորներին կոչ անում՝ կամ վճարել 100 դրամ կամ բոյկոտել։

«Նոր եմ իջել տրանսպոտից, 100 դրամ դրել եմ վարորդի մոտ ու իջել։  Վարորդի հետ խնդիր չունեմ, բայց չեմ պատրաստվում 50 դրամ ավելի վճարել, Երևանում այդ պայմանները, աշխատանքը չունենք, որ ավելի վճարենք»,- ասաց քաղաքացին։

«100 դրամ եմ վճարելու, հատուկ պատրաստվել եմ, որ այդքան վճարել։ Եթե համերաշխք լինենք, այս բոյկոտը կտա իր արդյունքը։ Օրինական թալանի միջոց է»,- նշեց մեկ այլ քաղաքացի։ 

«Խայտառակություն է, 50 տոկոսով տրանսպորտի գները բարձրացել են, աշխարհի բոլոր երկրներում, գոնե թոշակառուների համար, տրանսպորտը ձրի է։ Սենց չի կարելի, պետք է լրջագույնս մտածել սրա մասին»,- ասաց երևանցին։