Ես եղել եմ աղանդավոր՝ «Կյանքի խոսք»-ից եմ եղել. Շպռոտի անկեղծ խոստովանությունը


Ես եղել եմ աղանդավոր՝ «Կյանքի խոսք»-ից եմ եղել. Շպռոտի անկեղծ խոստովանությունը
Հունվար 17 19:38 2025

Starnews.am-ը գրում է․

«Սփյուռքի առաջ Գրիշա Սանդալյան»-ի եթերում հյուր էր Շպրոտը։

Շպռոտը զրույցը սկսեց այսպես.

«Ես եթե 14 տարի մնայի Հայաստանում, էտքան չէի կարող  օգնեի իմ հայրենակիցներին, որքան օգնում եմ Միացյալ Նահանցներից, որովհետև այսօր իմ հնարավորություններն ավելի մեծ են»։

Խոսելով սփյուռքահայության մասին` նա ասաց.

«Էս 9 միլիոնը պիտի գնա հայրենիք։ Մենք ունենք մեղքի զգացողություն,որ փախել ենք, որովհետև էն ժամանակ վատ էր ,ես երիտասարդ էի, ամբիցիաներ ունեի, հելա թռա Հայաստանից»։

 

Եթերում բացառիկ խոստովանություն անելով`  Շպռոտը  ասաց.

«Այսօր շատ աղանդավորներ իրենք իրենց համարում են քրիստոնյա։ Մուսուլմաններն էլ են ընդունում, որ Քրիստոսը եղել է մարգարե։ Աղանդի մեջ հայը հանված է։ Ես եղել եմ աղանդավոր` «Կյանքի խոսք» եկեղեցուց։

Բողոքականության մեջ ես երկար տարիներ մնացել եմ, այնտեղ միակ հայ բանը հայերեն խոսելն է։ Երբ սկսեցի կարդալ մեր պատմությունը, իմ ինքնությունը, նոր հասկացա՝ հայը ով է եղել։ Հավատք և հայություն դա մի բան է»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: