ՀՀ-ում հունվարին գրանցվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության աճ


ՀՀ-ում հունվարին գրանցվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության աճ
Հունվար 17 10:40 2025

Հայաստանում 2025 թվականի հունվարի երկրորդ շաբաթվա տվյալների համաձայն գրանցվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության աճ. առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ հունվարի երկրորդ շաբաթվա ընթացքում դիմել են 7278 բուժառու: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Աիդա Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ բարձր է 2,6 անգամ, սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեռևս ցածր է 1,3 անգամ: 

«Թոքաբորբով պայմանավորված ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ բարձր է 3,1 անգամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` բարձր է 2,1 անգամ:  Նշեմ, որ սուր շնչառական վարակներով պայմանավորված դիմելիության 71,1 տոկոսը կազմում են 0-18 տարեկան երեխաները,  թոքաբորբով պայմանավորված դիմելիության 66,3 տոկոսը ևս 0-18 տարեկաններն են: 

Հունվարի 14-ի դրությամբ առկա տվյալներով սուր շնչառական վարակներով Հայաստանի բուժհաստատություններում հոսպիտալացված է 704 բուժառու, որոնց 90,7 տոկոսը էլի կազմում են 0-18 տարեկան երեխաները»,- ասաց  մասնագետը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։