«Լավ ապրել՝ նշանակում է ունենալ սեփական Հայրենիք-պետությունը և շատ սիրել այն». Արտակ Զաքարյան


«Լավ ապրել՝ նշանակում է ունենալ սեփական Հայրենիք-պետությունը և շատ սիրել այն». Արտակ Զաքարյան
Հունվար 14 10:39 2025

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը և շատ սիրել այն:
     Լավ ապրել, նշանակում է՝ կարողանալ դաստիարակել ազգային արժեքներով ու քրիստոնեական բարոյականությամբ ապրող ընտանիք և գիտակից հասարակություն:
     Լավ ապրել, նշանակում է՝ ունենալ մարդկային արժանապատվություն, հարգանք և պատիվ:
     Մնացյալը՝ որկրամոլության, նյութապաշտության ու էգոիզմի դրսևորման տարբեր եղանակներն են»: