Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Գնում էինք սնվելու ճանպարհներս կտրեցին հատուկ նշանակության դիմակավոր տղաները:
Մեզ տանում են Քրեական ոստիկանություն»,- գրել է նա։ 2 անձի ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են Քրեական ոստիկանություն: Այս մասին 24News-ին հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Մեր այն հարցին, թե Արսեն Բաբայանը ևս ձերբակալվել է, ՆԳՆ խոսնակը նշեց, որ ոչ: