Մետապնևմովիրուսի հետ կապված վտանգ կա, պետք է պատրաստ լինենք, բայց այն ավելի թեթև է, քան գրիպի վիրուսը․ Արմեն Մուրադյան


Մետապնևմովիրուսի հետ կապված վտանգ կա, պետք է պատրաստ լինենք, բայց այն ավելի թեթև է, քան գրիպի վիրուսը․ Արմեն Մուրադյան
Հունվար 9 23:54 2025

Մետապնևմովիրուսի հետ կապված վտանգ կա և պետք է այս հարցի վերաբերյալ զգուշորեն խոսել և պատրաստ լինել: Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Սա իրականում հին վիրուս է, դրա մասին տեղեկություններ կան արդեն 2001 թվականից, սակայն այն շրջանառվում է շուրջ 60 տարի։ Եվ ինչպես գիտենք, Չինաստանում արդեն բռնկում կա, բացի այդ, հաշվի առնելով նախորդ պատմությունը, հանրային մեծ հետաքրքրություն կա համաճարակների վերաբերյալ։
Համաճարակների վերաբերյալ նաև որոշակի ժխտողական մոտեցում կա, սակայն իրականում պետք է դրա վերաբերյալ հանգիստ ընկալում լինի։ Պատրաստ լինելը նշանակում է հետևյալը,  հանրային առողջապահական կուլտուրան հասարակության մեջ պետք է այնպես լինի, որ նման լուրերը չընկալվեն որպես տագնապալի: Այսինքն, սա իրազեկվածության դաշտում է: Պետք է իմանալ՝ ինչ անել, պետք է համակարգը պատրաստ լինի և կարծում եմ՝ պետք է կառավարելի պահել այն վիրուսները, որոնք  ենթարկվում են պատվաստումների»,- ասել է Մուրադյանը:

Այս վիրուսը, ըստ Մուրադյանի, իր վիոլենտությամբ, իր մահաբերությամբ ավելի թեթև է, քան գրիպի վիրուսը:

«Դժբախտաբար, կառավարելի վիրուսների շարքում չէ, չունի դեռևս իր պատվաստանյութը և խորհուրդ են տրվում այն կանոնները, որոնք առհասարակ, գործում են համաճարակների դեպքում»,- ասել է Արմեն Մուրադյանը: