Երևանում 2 տան տանիք է այրվել. հրդեհի տարածումը հաջողվել է կանխել


Երևանում 2 տան տանիք է այրվել. հրդեհի տարածումը հաջողվել է կանխել
Հունվար 9 10:29 2025

Երեկ՝ հունվարի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանթյան փողոցի թիվ 28 և հարակից տների տանիքներում հրդեհ է բռնկվել: 

Ինչպես դեքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-ին, 2-րդ, 7-րդ և 4-րդ հրշեջ-փրկարարական ջակոտներից 1-ական մարտական հաշվարկ: 

Ժամանել են նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Երևան քաղաք փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների կատարման և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը: 

Մինչ հրշեջների ժամանումը՝ 2 տան տանիքներում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները կարողացել են կանխել կրակի տարածումը՝ հարակից տներ, ապա մարել այն: 

Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարել է Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ, գնդապետ Զավեն Մելքոնյանը:  

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Հայկ Գևորգյանի գլխավորությամբ: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։