Չեմ կարծում, թե երկու երկրները պատրաստ են անկլավների հարցն այս պահին քննարկել. Միրզոյան


Չեմ կարծում, թե երկու երկրները պատրաստ են անկլավների հարցն այս պահին քննարկել. Միրզոյան
Հունվար 8 19:26 2025

Չեմ կարծում, թե երկու երկրները պատրաստ են անկլավների հարցն այս պահին քննարկել. ասաց ՀՀ  ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ի պատասխան հարցին, թե սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումից հետո, որի մասին երկու կողմերն էլ հաստատել են, հնարավո՞ր է վարչապետը հայտարարի, որ եթե չվերադարձվեն անկլավները՝ շաբաթվա վերջ պատերազմ կլինի։

«Սրանք քաղաքական իրողություններ են, գոյություն ունի հարցերի իրավական կողմը։ Կարծում եմ՝ հանձնաժողովներին պետք է ժամանակ տանք նաև այդ հարցով զբաղվելու։ Մեթոդի և աշխարհագրական տեղի մասին ընկալումը՝ երկուստեք շարունակելու աշխատանքները, մի փոքր այլ է և պակաս ռիսկային»,-ասաց նա՝ առանց հստակեցնելու, թե կոնկրետ որտեղի՞ց են շարունակելու սահմանազտման աշխատանքները։ 

Դիտարկմանը, թե գուցե այն տարածքներից շարունակվեն, որտեղ ՀՀ-ից օկուպացված տարածքներ կան՝ Միրզոյանը պատասխանեց. «Ես այս փուլում ի շահ սահմանզատման գործընթացի և ի շահ աստիճանական կայունացման ավելի պակաս պոտենցիալ հակասությունների բերող, սրող՝ տեղից կշարունակեի սահմանազատումը, բայց դա սահմանզատման հանձնաժողովների որոշելիքն է»։