Կարդում եմ Փաշինյանի պատասխանը Ալիևին ու սարսափում մեր ճակատագրի համար. Եղիազարյան


Կարդում եմ Փաշինյանի պատասխանը Ալիևին ու սարսափում մեր ճակատագրի համար. Եղիազարյան
Հունվար 8 15:32 2025

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը գրել է.

 

«Կարդում եմ Փաշինյանի պատասխանն Ալիևին ու սարսափում մեր ճակատագրի համար։

 

Ալիևը երեկ պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանը ֆաշիստական երկիր է ու վտանգ է հանդիսանում տարածաշրջանի համար․

«Մեր երկիրը հարևան է ֆաշիստական պետությանը, և ֆաշիզմի վտանգը չի վերացել։ Ուստի ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Այն կկործանի կա՛մ Հայաստանի ղեկավարությունը, կա՛մ մենք»։

 

Իսկ ի՞նչ է պատասխանում Փաշինյանը՝ ոչինչ, գլուխը կախ լռում է, մարդկանց կերակրելով կեղծ խաղաղության խաչմերուկներով։

Դե, իհարկե, կարևորը հեծանիվ լինի՝ քշենք, մեկ էլ առավոտյան ձվածեղի համար մի բան լինի՝ կշտանանք...

 

Ինչպես 2020-ին տարբեր Արծրունների միջոցով ժողովրդին խաբում էին, թե հաղթում ենք, հիմա էլ հասունացող արհավիրքը կոծկում են խաղաղության կեղծ թեզերով»։