Խոշոր ավտովթար՝ 4 մեքենայի մասնակցությամբ


Խոշոր ավտովթար՝ 4 մեքենայի մասնակցությամբ
Դեկտեմբեր 27 23:46 2024

ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՃՏՊ է տեղի ունեցլ Քուչակ գյուղի մոտակայքում։

«Դեկտեմբերի 27-ին, ժամը 18:20-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քուչակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Վ. Ա., ծնված 2000 թ․), «Ford» (վարորդ՝ Է. Պ.), «VAZ» (վարորդ՝ Ա. Ս.) և «Mitsubishi» (վարորդ՝ Մ. Մ.) մակնիշների ավտոմեքենա­ները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները․ շտապօգնության աշխատակիցները տեղում 4 քաղաքացու ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն»,-ասվում է հաղորդագրության մեջ։