Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 55-ամյա Վարդգես Ծառուկյանը իր վարած բեռնատար «Gazel»-ով Երևան-Վանաձոր ավտոճանապարհից դեպի Երնջատափ գյուղ տանող՝ Աստվածընկալի ձորի հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 7 մետր գլորվել և կողաշրջված հայտնվել ձորում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագգիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, հրաժարվել է հիվանդանոց մեկնել, բժիշկները նրան տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի և վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։