Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 03:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Նարեկ Ա.-ն իր վարած «Audi» մակնիշի ավտոմեքենայով Մազմանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել լուսացույցին, ճանապարհային նշանին և հայտնվել երթևեկելի գոտոց դուրս:
Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, սակայն օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Սամվել Կոստանյանն ու Երեմ Գալստյանը իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ եղած կրակմարիչով (օգնետուշիտել) կանխել են կրակի տարածումը և մարել այն:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել: