Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Դերենիկ Խ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան կայանել է Դեմիրճյան փողոցում, դուրս եկել ավտոմեքենայից:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մեքենան ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել «Toyota Land Rover» և «Audi» մակնիշի ավտոմեքենաներին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
«Mercedes»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Պարեկային ծառայությունը պարզում է կայանված ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը: