Մեր քաղաքացիները լիարժեք իրավունք ունեն բոյկոտելու տրանսպորտի թանկացումը՝ շարունակելով վճարել 100 դրամ. Հայկ Մարության


Մեր քաղաքացիները լիարժեք իրավունք ունեն բոյկոտելու տրանսպորտի թանկացումը՝ շարունակելով վճարել 100 դրամ. Հայկ Մարության
Դեկտեմբեր 19 16:25 2024

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ուղերձ է հղել երևանցիներին, որում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Երեկ ՔՊ իշխանության  ներկայացուցիչ Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ ես թվերով և փաստերով փոխանցեցի ձեր պահանջը՝ Երևանում հանրային տրանսպորտը կարող է 100 դրամ սակագնով նորմալ աշխատել և զարգանալ։ Իմ ընդդիմախոսը ոչ մի փաստարկված պատասխան չտվեց մեր տեսակետին։ Նա նաև փաստորեն հրաժարվեց չեղարկել տրանսպորտի թանկացման որոշումը։

Հիմա, մեր իրականացրած ստորագրահավաքի արդյունքում և երեկվա բանավեճի արդյունքում պահանջո՛ւմ ենք, այս անգամ ՔՊ իշխանության վերնախավից, հրաժարվել տրանսպորտի անհիմն թանկացումից և պահպանել 1 ուղևորության համար մինչև 100 դրամ սակագինը։

Եթե այս պահանջը անտեսվի, կստացվի, որ ՔՊ-ն արհամարհում է հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնը։ Այդ դեպքում մեր քաղաքացիները լիարժեք իրավունք ունեն արհամարհելու իշխանության կայացրած որոշումը և բոյկոտելու տրանսպորտի թանկացումը՝ շարունակելով վճարել 100 դրամ։

Եվ մենք միանալու ենք այդ բոյկոտին»։