Ես պարոն Փաշինյանի արած աշխատանքից և գաղափարախոսությունից շատ գոհ եմ, բայց անթերի ղեկավար, մարդ չի լինում. Դավիթ Առուշանյան


Ես պարոն Փաշինյանի արած աշխատանքից և գաղափարախոսությունից շատ գոհ եմ, բայց անթերի ղեկավար, մարդ չի լինում. Դավիթ Առուշանյան
Դեկտեմբեր 19 15:42 2024

Կողմ եմ, որ ծառայողական մեքենաները կրճատվեն, բայց նաև կողմ եմ, որ մնան այն մեքենաները, որոնք իրականում ծառայում են: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ անդրադառնալով Փաշինյնաի հայտարարությանը, թե պետք է ծառայողական մեքենանարեը կրճատեն մարզպետարանները, այլապես սուբվենցիաները կկրճատվեն:

«Ես կարող եմ տրամաբանել, թե վարչապետը նկատի ուներ, եթե համայնքում ֆինանսական խնդիր չկա, որ կարող ենք նաև ծառայողական մեքենաների հետ քանակը պահել, ուրեմն սուբվենցիոն ծրագրերի խնդիր էլ պիտի չլինի։ Ես այդ ձևով կարող եմ մեկնաբանել, մեր կառավարությունը երբեք որևիցե մեկին չի վախեցնում, մեր կառավարությունը միշտ համագործակցում է»,- ասաց նա:

Առուշանյանը նաև կողմ էր վարչապետի այն հայտարարության հետ, որ եթե ծրագրերի ժամկետները խախտվեն, գալու է անձնական պատասխանատվության ժամանակը:

«Միանշանակ կողմ եմ ու համաձայն եմ, այո, եթե ծրագրին տրված են ավարտման ժամկետներ, այդ ժամկետները պիտի պահպանվեն: Եվ այո, ես էլ եմ ասում` խիստ պատասխանատվության պետք է ենթարկվեն այդ ժամկետները խախտողները»,- նշեց նա:

Նա նաև շեշտեց, որ գոհ է Նիկոլ Փաշինյանի աշխատանքից բայց և նշեց, որ անթերի ղեկավար չի լինում:

«Ես պարոն Փաշինյանի արած աշխատանքից և գաղափարախոսությունից շատ գոհ եմ: Անթերի ղեկավար չի լինում, ժողովուրդ ջան, մենք բոլորս թերություններ ունենք»,- ասաց նա: