Վերջերս անվտանգության խորհրդի նիստում մենք քննարկեցինք և հավանություն տվեցինք բանակի կերպափոխման հայեցակարգին և կարծում եմ, որ ընդհանուր առմամբ պետք է կերպափոխվի ոչ միայն բանակը, այլև հանրության վերաբերմունքն ընդհանուր բանակի նկատմամբ, չնայած, թվում է, թե ավելի լավ վերաբերմունք ինչպես կարելի է, ավելի լավ վերաբերվել բանակի նկատմամբ, քան մենք ընդհանրապես ունենք: Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց սա այն դեպքն է, երբ մենք խոսույթը հանրությունից ցավոք սրտի, պետք է շատ դեպքերում կտրված է, և կարծում եմ, որ պետք է բանակի ընկալումն ընդհանուր առմամբ շատ կողմերով և շատ տեղերով պետք է կերպափոխվի, այդ թվում՝ բանակի ֆունկցիոնալ նշանակության առումով, և բանակը պետք է նաև հստակ մեր քաղաքական և ռազմավարական շրջանակներում տեղավորվի, այդ թվում տարածաշրջանային իրադրության և այդ թվում խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ պետք է տեղավորվի, այդ թվում, իհարկե, մենք հստակ ասել ենք, որ ՀՀ միակ խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության պահպանումն է, իհարկե նաև հարակից որոշակի իրադրության մեկնաբանություններով, մենք դրա մասին խոսել ենք և էլի կխոսենք»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ այսօր նախատեսում է հարցազրույցի ժանրում որոշակի անդրադարձեր ունենալ տարածաշրջանային իրավիճակին և խաղաղության գործընթացի ընթացիկ վիճակին:
«Մեր զորակոչի տարիքի երիտասարդների մեծ մասը չի զորակոչվում բանակ: Պարզվում է՝ ամենատարբեր առողջական խնդիրների պատճառով: Կամ մենք համընդհանուր և համատարած առողջական խնդիրներ ունենք մեր սերնդի, կամ մենք ունենք համատարած, այսպես ասած, իրադրությունների և օրենքով ընձեռված հնարավորությունների չարաշահում»,- ասաց Փաշինյանը: