Վստահեցնում եմ՝ չարաշահումներ չկան. Կոտայքի մարզպետն՝ իր աշխատակազմում հայտնաբերված 1 մլրդ 70 մլն դրամի խախտումների մասին (Տեսանյութ)


Վստահեցնում եմ՝ չարաշահումներ չկան. Կոտայքի մարզպետն՝ իր աշխատակազմում հայտնաբերված 1 մլրդ 70 մլն դրամի խախտումների մասին (Տեսանյութ)
Դեկտեմբեր 19 13:06 2024

ՊՎԾ-ն հայտարարություն էր տարածել, որ Կոտայքի մարզպետի աշխատակազմում 1 մլրդ 70 մլն դրամի խախտումներ կան։

«Մենք մեր պարզաբանումները տվել ենք, համաձայն չենք այդ խախտումների հետ։ Հիմա գործն ուղարկվել է դատարան, սպասում ենք»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։

Նա վստահեցնում է՝ չարաշահումներ չկան.

«Վստահ եմ, որ խախտումներ էլ չկան։ Քանի որ գործն արդեն գնացել է դատախազություն, խնդրում եմ, դուք էլ հետևեք իրադարձություններին, հասկանանք՝ արդյո՞ք կան այդ խախտումները, թե՞ ոչ»։