Մեր զորակոչի տարիքի երիտասարդների մեծ մասը չի զորակոչվում բանակ, պետք է ուղիղ ասել՝ ծառայության սահմանափակումները պետք է բերվեն նվազագույնի. Փաշինյան


Մեր զորակոչի տարիքի երիտասարդների մեծ մասը չի զորակոչվում բանակ, պետք է ուղիղ ասել՝ ծառայության սահմանափակումները պետք է բերվեն նվազագույնի. Փաշինյան
Դեկտեմբեր 19 12:52 2024

Բանակի նկատմամբ համատարած դրական վերաբերմունքի պայմաններում մեր զորակոչի տարիքի երիտասարդների մեծ մասը չի զորակոչվում բանակ, հարց է ծագում՝ ինչո՞ւ. կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պարզվում է՝ ամենատարբեր առողջական խնդիրների պատճառաբանությամբ։ Այստեղ կարող ենք երկու հետևության գալ, որ մենք համատարած և համընդհանուր առողջական խնդիրներ ունենք, որը պետական անվտանգության լրջագույն մարտահրավեր է, կամ՝ մյուս կողմից, իրադրությունների և օրենքով ընձեռնված հնարավորությունների համատարած չարաշահման հետ գործ ունենք»,-ասաց նա։

Փաշինյանը նշեց՝ չեն կարող ասել, որ առողջապահական խնդիր չունենք, որովհետև տասնյակ հարյուրավոր դպրոցներում ակտիվ սպորտով զբաղվելու ընկալում չկա։

«Երիտասարդությունը պատանի տարիքից ծխում և ալկոհոլ է օգտագործում, անառողջ կյանքով ապրում, և սա, ցավոք, համարվում է հաստատված մի կանոն»,-ասաց նա և նշեց, որ ուղղակի հետևողականություն է պետք։

Ըստ նրա, այսօր բանակում բազմաթիվ ծառայությունների տեսակներ կան, որոնք համատեղելի են բազմաթիվ սահմանափակումների հետ։

«Երբ ասում ենք բանակում ծառայություն, հասկանում ենք խոշոր տրամաչափի զենքեր հրել կամ օգտագործել»,-ասաց նա և նշեց, որ ընդհուպ գրասենյակային ծառայուններ կան և պարտադիր չէ՝ բոլոր հիվանդությունները սահմանափակում լինեն բանակում ծառայության համար, թեև կարող են սահմանափակում լինել ծառայելու տեսակների համար։

«Պետք է ուղիղ ասել, որ բանակում ժամկետային ծառայության սահմանափակումները պետք է բերվեն նվազագույնի»,-ասաց նա