Սիրիայում օդանավակայանները սկսել են աշխատել, բայց առայժմ վերականգնվել միայն ներքին թռիչքները։ Այս մասին «Փաստինֆո»-ին ասաց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարիա Գաբրեիելյանը։
«Այսօր վերսկսվել են Դամասկոս-Հալեպ ներքին թռիչքները, ամենայն հավանականությամբ շատ շուտով միջազգային թռիչքները ևս կվերականգնվեն», - ասաց Գաբրիելյանը։
Բացի այդ՝ Հալեպում կարգավորվել է նաեւ ջրամատակարարման հարցը։ Ճիշտ է, դեռ ոչ ամբողջությամբ, բայց կարեւորն այն է, ջրամատակարարման կենտրոնի էլեկտրաէներգիայի մատակարարումն արդեն վերականգնվել է։
Կյանքը Հալեպում մտնում է բնականոն հուն, եւս այսօր արդեն ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հալեպում վաղվանից իր աշխատանքները կվերսկսի գլխավոր հյուպատոսարանը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։