«Գիտե՞ք, հայկական իշխանամետ թելեգրամյան ալիքները կարդալով կարելի է հիվանդանալ»,-այսպես է արձագանքել Ռուսատանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հայաստանցի լրագրող, քաղաքագետ Հայկ Խալաթյանի հարցին, որում ցիտում է իշախանական թելեգրամ ալիքների հրապարակած ինֆորմացիան։
Զախարովան խորհուրդ է տվել չկարդալ այդ ալիքները, չտարածել սուտը։
«Ինչ վերաբերում է Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական Հայաստանի, Ադրբեջանի համագործակցությանը, ապա այստեղ մենք առայժմ մեկնաբանություն չունենք, պետք է առաջին հերթին կողմերին դիմել»,-ասել է նա։