Սյունիքում բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը․ կա տուժած


Սյունիքում բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը․ կա տուժած
Դեկտեմբեր 14 22:14 2024

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15։30-ի սահմաններում Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում բախվել են «Mercedes» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։