Մամիկոնյանց փողոցի նոր կառուցվող շենքերից մեկի 2-րդ հարկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, hրշեջներին հաջողվել է մարել այն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Տեղում պարզվել է, որ հրդեհը գազի և էլեկտրականության հետ կապ չունի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բնակիչը սխալ է վարվել 3 կգ-անոց գազաբալոնի հետ, ինչն էլ դարձել է կրակի պատճառ:
