Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աշխատանքային օրենսգիրքը երբեք չի այլանդակվել այն աստիճան, ինչ աստիճան որ այլանդակվում է Երևանի քաղաքապետի տեղակալի կողմից։
Աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի հիմքով պայմանագրի լուծումը, թե իբրև աշխատողը կատարել է այնպիսի արարք, որի հետևանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս՝ անօրինական է (սրա վերաբերյալ ԱՕ-ը և վճռաբեկ դատարանի որոշումներն ունեն հստակ կարգավորումներ)։
Հուշում՝ դեղին փողկապով «իրավաբանին».
Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 2-րդ մասի 6 հոդվածով ՀՀ-ն պարտավորություն է ստանձնել շահերի բախման դեպքում առանց վերապահության ճանաչել գործադուլի իրավունքը»: