Ադրբեջանում նշել են հայերի՝ Արցախ վերադարձի պայմանը


Ադրբեջանում նշել են հայերի՝ Արցախ վերադարձի պայմանը
Դեկտեմբեր 2 15:00 2024

Հայերը փորձում են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ Ղարաբաղ վերադառնալու հարցում։

 
 
 
 

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի ներկայացուցիչ Ֆազիլ Մուստաֆան՝ «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանցիների «անվտանգ և արժանապատիվ» վերադարձին նվիրված լսումների ժամանակ։

 
 
 

Նա ընդգծել է, որ եթե հայկական պահանջները բավարարվեն, դա պետք է տեղի ունենա փոխադարձ պայմաններով։

 
 
 

«Եթե մեկ հայ վերադառնում է Ղարաբաղ, ապա մեկ ադրբեջանցի պետք է վերադառնա Արևմտյան Ադրբեջան։ Եթե ​​հազար հայ վերադառնա Ղարաբաղի «ազատագրված» տարածքներ, ապա հազար ադրբեջանցի պետք է վերադառնա «Արեւմտյան Ադրբեջան»։ Այս այլընտրանքային պայմանները պետք է բարձրացվեն միջազգային հարթակներում»։