Ընդդիմադիր պատգամավորները դատական հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ-ի


Ընդդիմադիր պատգամավորները դատական հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ-ի
Դեկտեմբեր 2 11:20 2024

Ընդդիմադիր պատգամավորները դատական հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ-ի:

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից:

«Սիրելի հայրենակիցներ, ԶԼՄ հարգելի գործընկերներ,

գործընկերներ Աննա Գրիգորյանի, Գեղամ Մանուկյանի և Արթուր Խաչատրյանի հետ համատեղ դատական հայց ենք ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ֊ի՝ պահանջելով ոչ իրավաչափ համարել ՀՀ արտգործնախարարի 2024 թ. մարտի 14-ի գրությունը, որով մեզ արգելվել էր ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի փոխանակվող նախագծերին։

Դատարանը՝ դատավոր Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ, հայցադիմումը վարույթ ընդունելու որոշում է կայացրել։ Նշանակվել է նաեւ նախնական դատական նիստի օր, որը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 14-ին։

Մենք հետեւողական են լինելու այս կամայական որոշումը չեղարկելու ու հանրության համար հույժ կարեւոր փաստաթղթին ծանոթանալու մեր իրավունքը վերականգնելու հարցում»,- գրել է Վարդանյանը։