Կադրային այդ փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են։
Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը․
«Տվյալ շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված։
Բայց բոլոր գործընկերների աշխատանքը, այդ թվում հրաժարական տված, ես գնահատում եմ, բոլոր այդ մարդիկ իրենց շատ էական ներդրումն են ունեցել համակարգերի զարգացման գործում
Այն ուղղություններում, որտեղ տեղի են ունեցել փոփոխությունները, որոշակի հարցեր կան, որոնք 2018-ից են բարձրացվել, դրանից հետո ու մինչև օրս էլ։ Այդ հարցերն ավելի արդյունավետ հասցեագրման անհրաժեշտություն ունեն»,- նշել է Փաշինյանը։