Դպրոցական միջոցառումները վաղուց վերածվել են քաղքենի միջավայրերի, բիզնես գործընթացների․ ԿԳՄՍ նախարար


Դպրոցական միջոցառումները վաղուց վերածվել են քաղքենի միջավայրերի, բիզնես գործընթացների․ ԿԳՄՍ նախարար
Նոյեմբեր 13 18:44 2024

Իրականում դպրոցական միջոցառումները լավագույն միջոցառումները չեն։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մենք պետք է լուրջ հարց տանք, թե որն է դպրոցական միջոցառումների բուն նպատակը։ Դրանք վաղուց վերածվել են քաղքենի միջավայրերի, բիզնես գործընթացների, որտեղ Վերջին զանգի պատրաստի սցենարներ են գնվում և որևէ բեմից որևէ երեխա սեփական խոսք չի ասում»,-ասաց նա։

Անդրեասյանի խոսքով՝ դպրոցական բեմը երեխաների համար պետք է լինի ստեղագործելու  և ինքնարտահայտվելու տեղ։