Արամ Առաջինն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպանին


Արամ Առաջինն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպանին
Նոյեմբեր 9 17:56 2024
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանին, այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը։
 
Դեսպանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, Վահափառ Հայրապետի՝ վերջերս ԱՄՆ-ի արևելյան հայոց թեմ կատարած այցին, Լիբանանում տիրող իրավիճակին։ Արամ Ա կաթողիկոսը նշված թեմաների շուրջ ներկայացրել է իր պատկերացումները։
 
Նշվում է, որ դեսպանը Արամ Առաջինին իրազեկել է Հայաստանի շուրջ արտաքին քաղաքական զարգացումների մասին։