Ադրբեջանը «շպագատ է իջել» և պարզ չէ, թե իրավիճակի բարդացման դեպքում ինչպես է կարողանալու նորից կանգնել. Դանիելյան


Ադրբեջանը «շպագատ է իջել» և պարզ չէ, թե իրավիճակի բարդացման դեպքում ինչպես է կարողանալու նորից կանգնել. Դանիելյան
Նոյեմբեր 4 11:38 2024

Քաղաքագետ  Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ասել է՝ Ուկրաինայի կոնֆլիկտը կարելի է լուծել այդ երկրի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանմամբ։

Ռուսաստանի արտգործնախարարությունում հիշել են, որ Թուրքիան զենք է մատակարարում Ուկրաինային, իսկ Ռուսաստանի նախագահը հստակ ասել է, որ որևէ միջանկյալ լուծման չի գնալու։

Ադրբեջանը Ռուսաստանի հետ ստրատեգիական պայմանագրեր է կնքել, նաև Մերձկասպյան երկրների հետ կնքված կոմունիկեյում իր վրա հստակ պարտավորություններ է վերցրել, որոնք, ռուս-թուրքական կամ թուրք-իրանական, կամ այդ երկուսը միասին, հարաբերություններում բարդություններ առաջանալու դեպքում, հակասելու են Շուշիի հռչակագրին։

Ադրբեջանը «շպագատ է իջել» ու պարզ չէ, թե իրավիճակի բարդացման դեպքում ինչպես է կարողանալու շպագատի դիրքից նորից կանգնել»։