Նոյեմբերի 1-ին Երևանում տրանսպորտից օգտվեու համար հավաքագրվել է 31.678.200 դրամ. Կոստանյան


Նոյեմբերի 1-ին Երևանում տրանսպորտից օգտվեու համար հավաքագրվել է 31.678.200 դրամ. Կոստանյան
Նոյեմբեր 2 12:30 2024

Նոյեմբերի 1-ին Երևանում տրանսպորտից օգտվեու համար հավաքագրվել է 31.678.200 դրամ:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Հարգելի գործընկերներ,

տեղյակ եք, որ նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս որոշակի փոփոխություններ են կատարվել։

Մասնավորապես Man, ZhongTong և GazelCity տրանսպորտից օգտվելիս առաջարկվել էր վճարման 3 տարբերակ։

Նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31 678 200 ՀՀ դրամ, որից 5 215 300-ը վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR):

Իսկ դրա նախորդ օրը՝ հոկտեմբերի 31-ի հավաքագրումները կազմել են 30 694 500 ՀՀ դրամ, որից 1 970 900-ը վալիդատորների միջոցով։

Մինչև ամբողջական տոմսային համակարգին անցումը, առաջիկայում հնարավոր է լինելու վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցով»,-գրել է նա։