Նոյեմբեր 1-ին Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն և Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն քննարկել են արցախահայերի իրավուքնները:
Խոսակցության առանցքը հանդիսացավ նոյեմբեր 11-22 Ադրբեջանում տեղի ունենալիք COP29 միջազգային համագումարի լույսին ներքո արցախահայերի իրավուքնների հարցի բարձրաձայնելը:
Արամ Ա. Կաթողիկոսը մեծապես գնահատելով դատախազ Օկամպոյի օգնությունն Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը՝ հայտնեց, որ արդեն ինք վերջին շաբաթների ընթացքում աշխատանքներ է տանում՝ ի խնդիր Արցախի հայության իրավունքների պաշտպանության և գերիների ազատ արձակման համար: