Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ անտուն տղամարդը սուր առարկայով հարվածել է 32-ամյա ՌԴ քաղաքացուն. shamshyan


Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ անտուն տղամարդը սուր առարկայով հարվածել է 32-ամյա ՌԴ քաղաքացուն. shamshyan
Նոյեմբեր 1 10:00 2024

Հոկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ քաղաքացու են դանակահարել, իսկ քիչ հետո «Հերացի» բժշկական կենտրոնից հայտնել են, որ Իսրայելյան փողոցում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից «աղիքային էվենտերացիա ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ շտապ օգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ վիրավորը ՌԴ քաղաքացի 32-ամյա Վասիլի Չոկաևն է: Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են նաև, որ նույն օրը ժամը 21։25-ի սահմաններում 52-ամյա Հմայակ Ե․-ն, ով մշտական բնակության վայր չունի, վիճաբանել է Վ. Չոկաևի հետ, որի ընթացքում իր մոտ առկա սուր առարկայով հարվածել է վերջինիս՝ պատճառելով վնասվածք:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։