Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ցույց է տվել, թե ինչ իրավիճակ է տիրում մետրոյի Գարեգին Նժդեհ կայարանում։
Մեծ հերթեր են գոյացել, իսկ վագոնները եթե մոտենում են, դասի շտապող ուսանողները կամ պարզապես աշխատանքի շտապող քաղաքացիները չեն կարողանում մտնել վագոն։ Եվ սա բարեփոխված հանրային տրանսպորտի այսօրվա պատկերն է։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի մեկից, ուժի մեջ է մտել Երևանի քաղաքապետարանի նոր բարեփոխումը․ քաղաքացիները պետք է երթևեկեն կամ ունենալով 100-դրամանոց մետաղադրամ, կամ QR կոդ։