Իջևան քաղաքի հարակից Գետահովիտ գյուղում թալանել են ՀՀ ազգային հերոս, Իջևանի գնդի հրամանատար , 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Թաթուլ Ղազարյանի նորակառույց, սակայն չբնակեցված առանձնատունը։ Հայտնում է Տավուշից լրագրող Ոսկան Սարգսյանը․
«Գողացել են «Բաքսի» կոչվող ջեռուցման համակարգ, հեռուստացույց և այլն, գողերի կողմից ջեռուցման համակարգը հանելու հետևանքով առանձնատան առաջին հարկը հեղեղվել է ջրով։ Իրավապահները բացահայտել են գողությունը, որը կատարել է հանցախումբ»,- նշել է նա։