Վրաստանում նախընտրական և հետընտրական առճակատումների հիմքում խաղաղություն/պատերազմ բանավեճն է


Վրաստանում նախընտրական և հետընտրական առճակատումների հիմքում խաղաղություն/պատերազմ բանավեճն է
Հոկտեմբեր 30 11:58 2024

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Վրաստանում նախընտրական և հետընտրական առճակատումների հիմքում խաղաղություն/պատերազմ բանավեճն է:

Ե´վ իշխանությունը, և´ ընդդիմությունը եվրոպական ինտեգրացիայի կողմնակից է, իսկ գլխավոր խնդիրը մարտավարական հարցերի մեջ է:

Իշխող ուժը գիտակցում է ՌԴ դերակատարությունը և´ որպես հարևանի, և որպես աշխարհաքաղաքական գործոնի և որքան էլ հարաբերությունները սառն են կամ նվազագույն մակարդակում, իր առաջ խնդիր է դրել թույլ չտալու, որպեսզի դրանք թշնամականի վերածվեն: Ընդդիմադիր ուժերը ՌԴ-ի հետ վերաբերմունքի առումով ընդգծված կոշտ դիրքավորման կողմնակից են, սակայն որոշ հարցերի շուրջ նրանց տեսակետները տարբերվում են:

Կարծում եմ, որ իշխող ուժի ընտրական հաջողությունը հիմնականում պայմանավորված էր նրանով, որ նրա առաջ քաշած խաղաղության բանաձևն առավել ընկալելի էր վրաց հասարակության լայն շերտերի համար:

Պարզ ասած, նրանք ասում են, որ եթե երկրում հաղթեր ընդդիմությունը, ապա Վրաստանից նոր հակառուսական ճակատ կբացվեր` իր հետ բերելով նոր պատերազմ նոր կորուստներ:

Մի բան ակնհայտ է. Հայաստանին անհրաժեշտ է կայուն, խաղաղ և անվտանգ Վրաստան»: