Ռեբեկա Մարտիրոսյանը գրում է․
Վերջերս կառավարության նիստում քննարկված հանրային կրթության և գիտության մասին օրենագծում տեղ են գտել ոչ պատշաճ և անհիմն բարեփոխումներ ՝ որոնք արժանացել են գիտական ոլորտի ներկայացուցիչների դժգոհության։ Այդ օրենքի նախագիծը ըստ իս նպատակ է հետապնդում ՝

Ակադեմիական քաղաքի գաղափարը օրենքի մակարդակում ամրագրել ու ԲՈՒՀ-երին խոշորացման տանել,

ԲՈւՀ-ական համակարգը քաղաքական իշխանությունից ավելի շատ կախման մեջ դնել,

Գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպությունների փոխանցել ԲՈւՀ-երի կամ նախարարության կառավարմանը,

ԲՈւՀ-երի կառավարման մարմիններում իշխանական թևի գործիչների նշանակում ՝ կառավարության վերահսկողության համար,

Ուսանողական, դասախոսական և շրջանավարտների համայնքների իրավունքների սահմանափակում՝ խառնվելու ԲՈւՀ-ի ներքին գործընթացներին,

ԲՈւՀ-երի առաքելություններից դուրս մղում ազգային արժեքները՝ դրա փոխարեն համամարդկային արժեքների ձևակերպում,

Էթիկայի կոմիտեի գործառույթների աղավաղում,

Ուսխորհրդի լուծարման ավելի հեշտ ընթացակարգ, որը ցանկության դեպքում ի կատար կարող է ածել Հոգեբարձուների խորհրդի կազմը,

Սահմանադրական նորմերի խախտման ճանապարհով հոգեբարձուների խորհրդի անդաշների նշանակում ԿԳՄՍՆ-ի կողմից ( 6 անդամ ԿԳՄՍՆ, 5 անդամ ԲՈւՀ-ը)

Ամբողջ կազմի հաստատումը ՀՀ վարչապետի կողմից,

Գիտական կոչումների աստիճանակարգման աղավաղում,

Անվճար համակարգում ընդունվող և սովորող ուսանողների մոտիվացիայի ոչնչացում ՝ կրթաթոշակից ( 5 հազարական դրամներից ) զրկում

Քաղաքական ընդիմադիր դասախոսների և գիտաշխատողների հեռացում ԲՈւՀ-ական համակարգից