ԱՄՆ տասը նահանգներում գրանցվել է աղիքային ցուպիկի բռնկում։ Տուժել է 48 մարդ, տասը մարդ հոսպիտալացվել է։ Տուժածներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ Այս մասին գրում է միջազգային մամուլը՝ վկայակոչելով ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) տարածած հաղորդագրությաւնը։
Մահացածը Կոլորադոյի տարեց բնակիչ է։ Հիվանդանոց տեղափոխվածների թվում մի երեխա կա, ում մոտ զարգացել է երիկամների հիվանդություն։ Ամենաշատ դեպքերը հայտնաբերվել են Նեբրասկա (27) և Կոլորադո նահանգներում (9):
Թունավորման առաջին դեպքը գրանցվել է սեպտեմբերի 27-ին, վերջինը՝ հոկտեմբերի 11-ին։ Տուժածներից շատերը հայտնել են, ոչ մինչ հիվանդանալը McDonald's ռեստորանների ցանցի հաստատություններում կերել են Quarter Pounder տեսակի բուրգեր: Վարակի պատճառը դեռևս հայտնի չէ։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը մարդկանց կոչ է արել դիմել բժշկի, եթե ունեն փորլուծություն, 38,8 աստիճանից բարձր ջերմություն, փսխում, ջրազրկման նշաններ, ոտքի կանգնելիս գլխապտույտ: Այս ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս վարակվելուց երեք-չորս օր հետո, և մարդկանց մեծամասնությունը ապաքինվում է առանց բուժման հինգից յոթ օրվա ընթացքում:
McDonald's-ից հայտնել են, որ խնդիրը հնարավոր է կապված լինել սոխի հետ, նշել են, որ ժամանակավորապես հանել են այդ չիզբուրգերը մի քանի նահանգներում գործող ցանցի ռեստորաններից։
Այս համատեքստում McDonald's-ի բաժնետոմսերի գինը բորսայից դուրս կտրուկ անկում է գրենցել՝մոտ 7 տոկոս։