Տիգրանաշենի ոլորաններում բախվել են «Hyundai Tucson»-ն և «Mercedes»-ը. 3 վիրավորներից 2-ը երեխաներ են


Տիգրանաշենի ոլորաններում բախվել են «Hyundai Tucson»-ն և «Mercedes»-ը. 3 վիրավորներից 2-ը երեխաներ են
Հոկտեմբեր 22 18:40 2024

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Հարություն Հ.-ի վարած «Hyundai Tucson» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Գոռ Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը՝ երեխաներ են՝ 2 և 4 տարեկան, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ նրանց հայտնածի՝ օպերատիվ են գործել «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։