Կոտայքի մարզում 8-ամյա աղջկան 1000 դրամի դիմաց առաջարկել են սեռական հարաբերություն ունենալ


Կոտայքի մարզում 8-ամյա աղջկան 1000 դրամի դիմաց առաջարկել են սեռական հարաբերություն ունենալ
Հոկտեմբեր 22 12:22 2024

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Վարդան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2023 թվականի ամռանից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, ակնհայտ գիտակցելով 2014 թվականին ծնված 8-ամյա աղջիկ երեխայի չգիտակցելու հանգամանքը, Կոտայքի մարզի Քասախ գյուղի վարչական տարածքում, վերջինիս հետ առնվազն 4 անգամ սեքսուալ բնույթի զրույցներ է վարել և նրա մեջ սեքսուալ բնույթի ցանկություն առաջացնելուն ուղղված արարքներ կատարել:

Նշված գործողությունները կատարելու համար 200 ՀՀ դրամ է տվել վերջինիս, ինչպես նաև առաջարկել է 1.000 ՀՀ դրամի դիմաց սեռական հարաբերություն ունենալ, ինչից վախեցած՝ 8-ամյա աղջիկը ամեն անգամ փախուստի է դիմել: