Էլիդա Քոչարյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն


Էլիդա Քոչարյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն
Հոկտեմբեր 19 19:40 2024

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամ Էլիդա Քոչարյանը 60 կգ քաշային կարգում երկրորդ անգամ անընդմեջ դարձավ բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն։

Եզրափակչում նա հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչ Տատյանա Դովգալին։