Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին


Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին
Հոկտեմբեր 18 23:46 2024

Ադրբեջանը Հայաստանին ուղարկել է նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովին մասնակցելու հրավեր, ասել է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարը:

«Հրավերն ուղարկվել է հայկական կողմին, մենք պատրաստ ենք հյուրեր ընդունել բոլոր մակարդակներում», - ասել է Էլնուր Սոլթանովը:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը համաժողովը լավ հնարավորություն էր համարել խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար