Երեկ տեսանյութ տարածվեց, որտեղ երևում էր, թե ինչպես են «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները ակնհայտ սխալ կերպով բռնում թափառող շներին: Այս մասին տեղեկանում ենք Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ֆեյսբուքյան էջից։
«Նման աշխատելաոճը չի համապատասխանում քաղաքային իշխանությունների ընտրած սկզբուքններին, և այդպիսի աշխատակիցները առնվազն պետք է ստանան նկատողություն, որը և արվել է:
Քանի որ կարծիքներ կային, որ շներից մեկը մահացած էր, Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Տաթև Հովակիմյանը, Արման Բաբաջանյանը, Մարատ Թոխյանը և Հայկ Միրզոյանը այսօր այցելել են շների կացարան և համոզվել, որ երկու շներն էլ գնտվում են ողջ և առողջ վիճակում, իսկ առաջիկա օրերին նրանց կստերջացնեն և բաց կթողնեն»: