Արմավիր-Երևան ճանապարհին «Hyundai Veloster»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում


Արմավիր-Երևան ճանապարհին «Hyundai Veloster»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում
Հոկտեմբեր 18 12:00 2024

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 05:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Սրապիոն Գ.-ն իր վարած «Hyundai Veloster» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Երևան ավտոճանապարհի 44 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 36-ամյա Ռոման Կ.-ն վարորդի, քաղաքացիների, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարների ու ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:  

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: