Միրզոյանն ու Էրդողանը կհանդիպե՞ն Ստամբուլում


Միրզոյանն ու Էրդողանը կհանդիպե՞ն Ստամբուլում
Հոկտեմբեր 17 23:06 2024

Թուրքիայի  նախագահ Թայիփ Էրդողանը ծրագրում է ընդունել «3+3» տարածաշրջանային պլատֆորմի նիստին ժամանած դիվանագետներին։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

 «Նրանց թվում է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարը»,- ասել է Ֆիդանը։ 

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ-ից ավելի վաղ հայտարարել են․ «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 18-ին աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում՝ մասնակցելու Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպմանը։

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ»։